Մեր հյուրերը շատ հաճախ բախվում են անձնական տրանսպորտ ձեռք բերելու խնդրին: Նրանցից ոմանք պարզապես չեն սիրում տաքսի կամ էլ բավականաչափ ժամանակ չունեն մեքենա սպասելու համար:
Շատ հարմար կլին, եթե Դուք ունենաք մի ավտոմեքենա, որը Ձեզ կսպասի այնտեղ, որտեղ Դուք այն թողել եք:
Մեզ համար առաջնայինը մեր հյուրերի շահերն ու խնդրանքներն են, հենց այդ պատճառով էլ Դուք կարող եք ամրագրել ավտոմեքենա անձնական վարորդով: Մեր անձնակազմը միշտ ուրախ է Ձեզ օգնել այդ հարցում:
Մենք ունենք մի քանի մեքենաներ, և Դուք կարող եք ընտրել հենց այն, որը Ձեզ ավելի հարմար կլինի:
Բացի այդ մենք կարող ենք տրամադրել բարձրակարգ մեքենաներ, ինչպես, օրինակ, Լեքսուս և Մերսեդես: Դուք կարող եք ամրագրել մեքենան ցանկացած պահի և ցանկացած ժամանակահատվածով՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակով եք Դուք մեզ մոտ եկել: Այս գործընթացը Ձեզնից երկար ժամանակ չի խլի, սակայն Ձեզ համար կստեղծի առավելագույն հարմարավետություն:
Ավտոմեքենայի վարձույթի բուն գործընթացը Ձեզնից կխլի ընդամենը մի քանի րոպե, և մենք մեծ ուրախությամբ կօգնենք Ձեզ այդ հարցում:
Սակայն հենց Ձեր հարմարավետության համար մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս նախապես ամրագրել մեքենան, ստուգել մեքենայի առկայությունը: Այս ծառայության համար Դուք կարող եք վճարել առցանց, վճարային քարտով: Գինը կախված է Ձեր ընտրած ավտոմեքենայից:
Մեզ մոտ գները շատ հարմար են և դրանք հաճելիորեն կզարմացնեն Ձեզ տվյալ ծառայության համար վճարելիս: Մեր փորձը մեզ թույլ է տալիս վստահաբար ասել, որ մեզ մոտ ավտոմեքենաների վարձույթի ամենալավ ու ամենաորակյալ սպասարկումն է ամբողջ Երևանում: Թույլ տվեք մեզ հոգ տանել Ձեր ճանապարհորդության բոլոր մանրուքների մասին, և Դուք այն հավերժ կհիշեք: