ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանը հյուրասեր երկիր է տարվա ցանկացած եղանակին: Ամբողջ տարվա ընթացքում նա պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել՝ նրանց առաջարկելով հաճելի հանգստանալ: Բացառություն չէ նաև ձմեռը: Եվ չնայած, որ զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է հանգստանալ ամռանը, այնուամենայնիվ, ձմեռային Հայաստանը ոչ պակաս հետաքրքիր և բազմազան հանգստյան տարբերակ է:
Ակտիվ հանգիստ
Ձմեռային հանգիստը Հայաստանում նախ և առաջ ակտիվ հանգիստ է: Երկրի տարբեր մարզերում գործում են նորագույն ստանդարտներին համապատասխանող ճոպանուղիներ: Յուրաքանչյուր կայան ունի շատ լավ սպասարկում, սկսնակները կարող են մարզիչների հետ մարզվել, վարձել անհրաժեշտ պարագաները:
Բնության հետ ներդաշնակություն
Վերջին շրջանում Հայաստանում հանգստյան տները և համալիրները բացվում են ամենագեղատեսիլ վայրերում: Օրինակ, Park Village Tsaghadzor՝ հարմարավետ քոթեջների համալիր, որտեղ դուք կարող եք հանգստանալ աննկարագրելի բնապատկերների գրկում: Ձմռանը, երբ բնությունը հագնում է իր ճերմակ զգեստը, այստեղ առավել գեղեցիկ է լինում:
Հանգստյան գոտի Ծաղկաձոր
Ծաղկաձորը ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից է և անպայման դուր կգա լեռնադահուկային սպորտի սիրահարներին: Ճոպանուղին, հիանալի լեռնային մրցուղիները, աննկարագրելի բնապատկերները՝ սրանք են հանգստավայրի այցեքարտերը:
Հանգստյան գոտի Ջերմուկ
Տեղակայված լինելով Երևանից ոչ հեռու, գետի ափին՝ Ջերմուկի հանգստյան գոտին գրավում է իր մեղմ կլիմայով. այստեղ ձմեռը հանգիստ է, ոչ քամոտ, քիչ են մռայլ ամպամած օրերը: Քաղաք-հանգստավայրը ունի նաև երկտեղանի ճոպանուղի: Շիշ լեռան լանջին երկու մրցուղի կա՝ հմուտ մարզիկների համար և սկսնակների համար:
Ձմռանը Հայաստանը աննկարագրելի գեղեցիկ է; Տարվա այս եղանակին այն շատ գեղատեսիլ է, այդ պատճառով դուք չեք փոշմանի, եթե ձմռանը այցելեք այս երկիրը: Իսկ տեղի բնակիչների հյուրասիրությունն ու ջերմությունը թույլ չեն տա, որ դուք սառնություն զգաք: