Twin Towers by Picnic Batumi

Picnic-ը արդեն Բաթումիում է։ Մեր նոր ապարտամենտները գտնվում են Twin Towers բնակարանային համալիրում, որը տեղակայված է Սև ծովի ափին՝ քաղաքի կենտրոնի անմիջական հարևանությամբ ( ընդամենը տասը րոպե ոտքի ճանապարհ):

Բնակարաններից բացի՝ համալիրի երկու գեղեցիկ, 45-հարկանի կորպուսների տարածքում ներառված են ռեստորաններ, սրճարաններ, առևտրաժամանցային կենտրոններ, բաց և փակ լողավազաններ, մարզաառողջարարական օբյեկտներ, բժշկական կենտրոն և սպա կենտրոն։ 

Մոտակայքում կա նաև ակվապարկ, դելֆինարիում, այգի և երգող շատրվաններ։

Twin Towers ապարտամենտները հագեցած են բնակության համար անհրաժեշտ սարքավորումներով ու տեխնիկայով, կահավորված են եվրոպացի դիզայներների նախագծով և անհամբեր սպասում են իրենց հյուրերին։