Թբիլիսիի միջազգային օդանավակայանից երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Գուդաուրին Վրաստանի առաջատար լեռնադահուկային կուրորտն է։ Մեծ Կովկասի լեռնազանգվածի հարավային լանջին՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա տեղադրված հյուրընկալ ու ակտիվորեն զարգացող հանգստավայրը դարձել է Վրաստանի ամենահայտնի ձմեռային դեստինացիան, որը գրավում է հարևան երկրների և Արևմտյան Եվրոպայի ձյան սիրահարներին։
Հանգստավայրի ենթակառուցվածքների մշտական զարգացումը և զբոսաշրջային դինամիզմը ներկայում այն դարձրել է լեռնադահուկային սպորտի տեխնիկապես ամենազարգացած շրջանը Կովկասում։ Տարածվելով Կուդեբի ( 3007 մ ) և Սաձելե ( 3307 մ ) լեռների լանջերին՝ Գուդաուրին դահուկորդներին ապահովում է Կովկասի ամենահրաշալի փխրուն ձյունածածկույթով։
Բաց մի՛ թողեք ծովի մակարդակից 1500-4200 մ բարձրության վրա գտնվող լավագույն վազքուղիներրց մեկում դահուկ քշելու բացառիկ հնարավորությունը։
Distance | 1-3 person | 4-8 person | 9-15 person |
270 km | 335 GEL | 380 GEL | 405 GEL |