Ինչո՞վ զբաղվել Հայաստանում ամառային արձակուրդներին
Հայաստանի հարուստ ու բազմազան բնությունը հրաշալի հնարավորություն է տալիս ակտիվ հանգստի բազմաթիվ ձևերով զբաղվելու համար: Այստեղ կարող եք ուղևորվել լեռնային արշավների, ճոպանով թռչել կիրճի վրայով, Սևանա լճում զբաղվել վինդսերֆինգով, զբաղվել ալպինիզմով, ծանոթանալ ագրոտուրիզմի յուրահատկություններին, ինչպես նաև ձիավարել կամ ուղևորվել ավտոմոբիլային տուրերի: Ցանկության դեպքում կարող եք համատեղել ակտիվ հանգիստը տեղի տեսարժան վայրեր այցելելության հետ. չէ՞ որ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններից շատերը գտնվում են հիասքանչ բնության գրկում:
Ամառային ակտիվ հանգստի լավագույն վայրերը Հայաստանում
Բազմազան լեռնազանգվածների և ժայռերի առկայության շնորհիվ Հայաստանն իսկական դրախտավայր է ալպինիզմի և ժայռամագլցության սիրահարների համար: Այստեղ կարող եք գտնել պարզ երթուղիներ սկսնակների համար, ինչպես նաև բավականին բարդ գոտիներ, ինչպես, օրինակ` Խուստուփ և Արագած լեռնագագաթները, որոնք կարող են լուրջ փորձություն դառնալ փորձառու լեռնագնացների համար: Սևանա լիճը ևս ակտիվ հանգստի հայտնի վայրերից է, որտեղ կարելի է զբաղվել վինդսերֆինգով, դայվինգով կամ պարզապես լողալ և ծանոթանալ ամառային, լողափնյա այլ սպորտաձևերի հետ:
Հետիոտնային տուրեր, արշավներ
Արշավները հրաշալի տարբերակ են մաքուր օդում լավ ժամանակ անցկացնելու, տեղի բուսական ու կենդանական աշխարհին ծանոթանալու, Հայաստանի ամենագեղատեսիլ, կուսական անկյունները տեսնելու համար: Մենք մեծ ուրախությամբ կօգնենք Ձեզ գտնել Ձեր նախընտրություններին ու մարզավիճակին հարմար հետիոտնային տուրը: Կարճատև ու թեթև հետիոտնային զբոսանքներից մինչև պրոֆեսիոնալ երթուղիներ դեպի Գեղամա ու Արագած լեռնավահանները. այս ամենը կարող եք գտնել Հայաստանում:
Ագրոտուրիզմ, գյուղական տուրիզմ
Ագրոտուրիզմը հանգստի ձև է, որը թույլ է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ տեղի գյուղական կյանքի, ազգային ավանդույթների և սովորույթների հետ, ուստի զարմանալի չէ, որ Հայաստանն այս առումով շատ հետաքրքիր է զբոսաշրջիկների համար: Ագրոտուրիզմը աստիճանաբար ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում Հայաստանում: Դուք կարող եք, օրինակ, այցելել Գավառ և հետևել տնային տնտեսուհիների` ավանդական գաթա կամ փախլավա թխելու արարողությանը: Բաց չթողեք հնարավորությունը`հանդիպելու Արենիի հայտնի գինեգործներին, հետևելու հյութեղ մրգերից ու խաղողից պատրաստվող գինու ստեղծման ընթացքին և, իհարկե, համտեսելու «արևային ըմպելիքի» տարբեր տեսակներից:
Ավտոմոբիլային տուրեր
Ավտոմոբիլային տուրերը յուրօրինակ այլընտրանք են ավանդական ավտոբուսային էքսկուրսիաներին: Սրանք թույլ են տալիս դառնալ իսկական արկածների մասնակից, տեսնել Հայաստանի ամենահետաքրքիր անկյունները, ծանոթանալ պատմական ու մշակութային հուշարձաններին, հիանալ նույնիսկ այնպիսի դժվարամատչելի տեղանքներով, որոնք անհնար է տեսնել սովորական տուրի ընթացքում:
Հանգստի այլ ձևերը Հայաստանում
Ակտիվ հանգստի գրեթե բոլոր սիրահարները կարող են հետաքրքիր ու հիացմունքի արժանի ինչ-որ բան գտնել Հայաստանում: Ի լրումն վերը նշվածներին` Դուք կարող եք վայելել պարապլանիզմը, որը թույլ է տալիս տեսնել բնության ողջ գեղեցկությունը թռչնի թռիչքի բարձրությունից: Իսկ էկո հանգստի սիրահարներին, հավանաբար, դուր կգան ձիով զբոսանքները, որոնք թույլ կտան ծանոթանալ Հայաստանի գեղեցկություններին: