ԱՄԱՆՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ամանոր 2016-ը Հայաստանում կարող է դառնալ ամենահիշարժանը այն զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ծանոթանալ նոր երկրների հետ: Հյուրասեր և սիրալիր ամանորյա Հայաստանը կարող է ձեզ առաջարկել բազմաթիվ զվարճանքներ և հետաքրքրաշարժ միջոցառումներ: Ամանորյա արձակուրդները այս երկրում անցկացնելով ՝ դուք կարող եք համտեսել հայկական խոհանոցի լավագույն ուտեստները, տեսնել երկրի տեսարժան վայրերը և վայելել աննման ձմեռային բնապատկերները:
Ակտիվ ձմեռային հանգիստ
Ամանորը կարելի է Հայաստանում անցկացնել շատ տարբեր ձևերով: Այսպես, օրինակ, ձմեռային ակտիվ հանգստի սիրահարները, Հայաստան այցելելով, չեն հիասթափվի, քանի որ դրա համար այստեղ ստեղծված են բոլոր պայմանները:
Նախ և առաջ դա Ծաղկաձորի հայտնի հանգստյան գոտին է՝ ցանկացած մակարդակի մարզկի համար իր յուրահատուկ դահուկային երթուղիներով: Այստեղ դուք կարող եք վարձել ձեր և ձեր երեխաներին անհրաժեշտ բոլոր պարագաները: Հայաստանում կան մի քանի ժամանակակից ճոպանուղիներ և ակտիվ ձմեռային հանգստին համապատասխան ժամանակակից սպասարկում:
Ձմեռային հանգիստը կարող եք անցկացնել նաև Ջերմուկում, որտեղ ևս կա ճոպանուղի, Դիլիջանում, որը հարուստ է տաք աղբյուրներով և այգիներով, ինչպես նաև աննկարագրելի բնություն ունեցող Աղվերանում:
Էքսկուրսիոն տուրեր
Ամանորյան տոներին երկրին ավելի լավ ծանոթանալու լավագույն եղանակը համապատասխան էքսկուրսիոն տուրն ընտրելն է կամ էլ ինքնուրույն ընդհանուր տուր կազմակերպելը: Հայաստանում ավտոճանապարհները շատ լավ վիճակում են, այդ պատճառով ուղևորությունը ոչ մի բարդություն չի առաջացնի: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ամանորյա տոներին Երևանում թանգարանները փակ են, այդ պատճառով դուք կարող եք ծանոթանալ միայն տեսարժան վայրերին:
Այսպես, օրինակ, դուք կարող եք տեսնել հնագույն մայրաքաղաք Վաղարշապատը, այցելել Գառնիի ամրոց, յուրօրինակ քարանձավային վանք՝ Գեղարդ, Երևանում կարող եք տեսնել Օպերայի թատրոնը, Հաղթանակի այգին, , Սասունցի Դավթի արձանը և բազմաթիվ այլ տեսարժան վայրեր:
Դեպի տեսարժան վայրեր հարմար է գնալ Երևանից, այդ պատճառով ամանորյա արձակուրդներին ավելի նպատակահարմար է մնալ հենց Երևանում: Քաղաքի կենտրոնում են գտնվում հարմարավետ հյուրանոցներ City Сentre Hotel և City Hotel Yerevan:
Հայաստանը 2016-ի Ամանորին ձեզ է առաջարկում ձմեռային ակտիվ հանգստի բազմազան տարբերակներ և բազմաթիվ ամանորյա տուրեր: