ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ամանորյա Հայաստանը աննկարագրելի շքեղ ու գեղատեսիլ է: Ու թեև երկիրն առաջին հերթին տաք ամռան ու քաղցր մրգերի ասոցիացիաներ է առաջացնում, ձմռանն այստեղ ոչ պակաս հետաքրքիր ու գրավիչ է: Ձեզ ենք առաջարկում Ամանորին Հայաստանում ձմեռային հանգստի 5 տարբերակ:
Դահուկասահք ու սնոուբորդինգ
Հայաստանի կլիման ու նրա լեռնային լանդշաֆտները ուղղակի ստեղծված են ձմեռային ակտիվ հանգստի համար: Դահուկասահքի ու սնոուբորդինգի սիրահարներին խորհուրդ ենք տալիս Ծաղկաձոր հանգստավայրը: Այս ժամանակակից ու համալրված հանգստավայր են գալիս լեռնադահուկորդներ ողջ աշխարհից: Շատ հարմար է նաև այն, որ հանսգտացողները կարող են վարձակալել հարմարավետ քոթեջ Park Village Tsakhadzor-ում, որտեղից տպավորիչ տեսարան է բացվում դեպի Ծաղկաձոր:
Համտեսել անուշահամ խաշ
Ձմեռային սեզոնը Հայաստանում նաև լավագույն հնարավորությունն է վայելել ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստը՝ խաշը: Այն իրենից ներկայացնում է թանձր արգանակ՝ պատրաստված տավարի սրունքներից ու ոտքերից: Ձմռանը տաքանալու ամենահամեղ ու օգտակար միջոցը:
Զբոսնել տոնական մայրաքաղաքով
Լույսերի մեջ ողողված ու փայլփլուն Ամանորյա Երևանը շատ գեղեցիկ է: Ամանորյա ու Սուրբ ծննդյան տոները Երևանի հետ ծանոթությունն սկսելու լավագույն հնարավորությունն է, չէ՞ որ հենց այդ ժամանակ կարող եք այն տեսնել իր ողջ գեղեցկությամբ: Մայրաքաղաքի հենց կենտրոնում գտնվում են հարմարավետ հյուրանոցներ, որտեղ կարող եք կանգ առնել: Դրանց շարքում են նաև City Centre Hotel և City Hotel Yerevan հյուրանոցները:
Մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին
Սուրբ Ծնունդը Հայաստանում մեծ շուքով է նշվում: Ճրագալույցին երկրի բոլոր եկեղեցիներում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվում: Տոնակատարությունը սեփական աչքերով կարող եք տեսնել Էջմիածնում, որտեղ մատուցվում է երկրի գխավոր պատարագը:
Ներկա գտնվել ամանորյա տոնավաճառին
Տոների ամենաեռուն օրերին Երևանում բացվում է աղմկոտ, գունագեղ ու հարուստ ամանորյա տոնավաճառը, որտեղ զարդարված տաղավարներում կարող եք ձեռք բերել հուշանվերներ, քաղցրավենիքներ, զարդեր ու ամանորյա խաղալիքներ: Այս տոնավաճառը պետք է այցելեն Հայաստանի բոլոր հյուրերը. հենց այս տոնախմբության ժամանակ կարելի է մոտիկից ծանոթանալ երկրի մշակույթին ու ավանդույթներին: