ԵՐԵՎԱՆԸ ՀԱՆԳՍՏԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿՆ Է
2015 թվականին ռուս զբոսաշրջիկների շրջանում որպես հանգստավայր մեծ ճանաչում էին վայելում ԱՊՀ երկրները: Ամենապահանջված քաղաքների շարքում հայտնվեց նաև Երևանը, որն ընդգրկվեց ռուս ճանապարհորդների`ամենահայտնի քաղաքների Թոփ 5-ում:
Բացի Հայաստանից ռուս զբոսաշրջիկները ամառային հանգիստը անցկացնելու մեծ նախընտրություն տվեցին նաև Վրաստանին, Ուկրաինային, Ադրբեջանին, Ղասախստանին, Ղրղզստանին, Մոլդովային և Ուզբեկստանին:
Նախորդ տարիների համեմատությամբ դեպի Հայաստան ուղևորությունների թիվը աճել է երեք անգամ: Զբոսաշրջիկները գալիս են միջինը չորս օրով` երկրին ծանոթանալու, և ինը օրով` հանգստավայրերում հանգաստանալու համար:
Ամենաէժան ուղղությունների շարքում է հայտնվել Բիշքեկը, որտեղ զբոսաշրջիկները հյուրանոցում ապրելու համար օրական միջինը ծախսում են 1200 ռուբլի: Ամենաթանկարժեքները դարձան Բաքուն (ավելի քան 6000 ռուբլի), Մինսկը (3000 ռուբլի), Թբիլիսին (3200 ռուբլի օրական), և Երևանը (3100 ռուբլի օրական):
Երևանը տարեց տարի դառնում է ավելի հայտնի հանգստավայր: Հյուրընկալ քաղաքը առաջարկում է իր հյուրերին բազմաթիվ պատմական և մշակութային տեսարժան վայրեր, գեղեցիկ այգիները, հարմարավետ սրճարաններ և ռեստորաններ: Մայրաքաղաքի հենց կենտրոնում տեղակայված են հարմարավետ հյուրանոցներ City Сentre Hotel-ը և City Hotel Yerevan-ը: