Մաքրում ենք Խոր Վիրապը

Կիրակի օրը՝ մայիսի 7-ին, Picnic հյուրանոցների ցանցը, Velo Club հեծանվային ակումբի և մի խումբ կամավորների հետ միասին հեծանիվներով այցելեց Խոր Վիրապ ՝ շաբաթօրյակի։ Մեզ հաջողվեց մաքրել Խոր Վիրապի շրջակայքը շշերից, թղթերից, ծխախոտի մնացորդներից, պոլիէթիլենային տոպրակներից և տարատեսակ այլ աղբից, որոնք վնասակար են շրջակա միջավայրի համար և տգեղ տեսք են հաղորդում մեր պատմամշակութային վայրերին։
Խոր Վիրապ ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում, ծանոթանալու մեր պատմությանն ու մշակույթին, մյուս անգամ այցելելիս փորձենք չաղտոտել և համբերատար լինել՝ մինչ կգտնեք մոտակա աղբամանը։
Եվս մեկ անգամ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միացան մեզ:

Միջոցառման նկարները կարող եք տեսնել այստեղ՝ https://goo.gl/wH0HKC