Մաքրում ենք Չարենցի Կամարը

Ապրիլի 8-ին, Picnic-ն ու մի խումբ կամավորներ այցելեցին Չարենցի Կամար՝ շաբաթօրյակի։ Մի քանի ժամում մեզ հաջողվեց մաքրել Չարենցի Կամարի շրջակայքը շշերից, թղթերից, ծխախոտի մնացորդներից, պոլիէթիլենային տոպրակներից և տարատեսակ այլ աղբից, որոնք վնասակար են շրջակա միջավայրի համար։

Խնդրում ենք բոլորիդ փորձել համբերատար լինել՝ մինչ կգտնեք մոտակա աղբամանը։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր պահպանում են բնությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց ոչ-ոք չի տեսնում։