Սիթի Ցենտր Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում: Մեր հյուրանոցում Դուք կզգաք ինչպես Ձեր տանը: Սիթի Ցենտր Հյուրանոցը հիանալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը ու հանգստությունը: Ի տարբերություն այլ հյուրանոցների, Սիթի Ցենտր Հյուրանոցը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ Եզնիկ Կողբացի 20 հասցեում, որը թույլ է տալիս Ձեզ մոտ գտնվել բոլոր հուշարձաններին ու քաղաքի հետաքրքիր վայրերին: Ընդամենը հյուրանոցից մի քանի քայլ, և Դուք կհայտնվեք քաղաքի գեղեցիկ կենտրոնում:
Պատկերացրեք մի հյուրանոց, որտեղ ամենագլխավոր հյուրը Դուք եք: Բարի գալուստ, Դուք արդեն այստեղ եք: Մեր հյուրանոցը շատ հարմար է այն հյուրերի համար, որոնք այցելել են Երևան մի քանի օրով բիզնես այցելությամբ, ինչպես նաև ընտանեկան հանգստի համար:
Մեր բոլոր սենյակները շատ հարմարավետ են և համապատասխանում են հանգստի բոլոր տեսակներին: Եթե Դուք եկել եք միայնակ, մենք Ձեզ կառաջարկենք ստանդարտ մեկտեղանոց կամ դելյուքս մեկտեղանոց համարներ: Իսկ եթե Դուք ճամփորդում եք խմբով, ապա մենք սիրով Ձեզ կառաջարկենք ստանդարտ երկտեղանոց, առանձին մահճակալներով, դելյուքս երկտեղանոց կամ էլ դելյուքս առանձին մահճակալներով սենյակներ:
Եթե ցանկանում եք ստանալ հարմարավետ սենյակներ ընտանիքով հանգստի համար, ապա մենք Ձեզ կառաջարկենք երկու լոգասենյակ ունեցող երկտեղանոց սենյակներ: Մեր բոլոր սենյակները հագեցած են օդորակիչներով, արբանյակային հեռուստատեսությամբ հեռուստացույցներով, հեռախոսով, մինի-բարով, սեղան աթոռներով, զարթուցիչով, իսկ լոգասենյակները իրենց բոլոր հարմարություններով: Անվճար ինտերնետը հասանելի է հյուրանոցի ողջ տարածքում: