Լինելով Վրաստանի գլխավոր գինեգործական շրջանը՝ Կախեթին իդեալական վայր է գինու սիրահարների համար։ Այն բազմաթիվ տեսարժան վայրեր է առաջարկում իր զբոսաշրջիկներին։
Դեռևս հնագույն ժամանակներից Թելավին Կախեթի մարզի կենտրոնն է՝ չափազանց գեղատեսիլ քաղաք։ Թելավիում գրեթե ամեն տեղից կարելի է տեսնել Ալազանիի դաշտն ու դրան հարող Կովկասյան լեռնաշղթան։ Հոյակապ ընթրիքի համար քաղաքում կան հրաշալի սրճարաններ ու ռեստորաններ։
Ցինանդալին գյուղ է Կախեթի մարզում, որը հայտնի է վրացական Ճավճավաձե ազնվական տան կալվածքով։ Թբիլիսիից 104 մղոն հեռավորության վրա գտնվող Ցինանդալին բաց է տարբեր հետաքրքրությունների ու ճաշակի տեր մարդկանց համար։ Այստեղ կարող եք զբոսնել 19-րդ դարի մառանում՝ խմելով 21-րդ դարում պատրաստված գինի, ինչպես նաև հիանալ տարբեր երկրներից բերված մոտավորապես 16500 շիշ գինիների յուրօրինակ հավաքածուով։
Կվարելին Թբիլիսիից՝ 130, Թելավիից 40 կմ հեռավորության վրա գտնվող փոքր քաղաք է Մեծ Կովկասի լեռնաշղթայի անտառապատ լանջին։ Դա մի զմայլելի քաղաք է, որը լիարժեք պատկերացում է տալիս Կովկասի մասին և համատեղում այն ամենն, ինչ զբոսաշրջիկներին դուր է գալիս Վրաստանում․ լեռնալանջերին տեղակայված Գրեմի և Նեկրեսի եկեղեցիները, անտառներն ու հիասքանչ բնապատկերները, գինեգործարանները, այդ թվում՝ Խարեբան, լեռների եզրին ընկած ու անտառներով շրջապատված երկու արհեստական լճակներ։
Distance | 1-3 person | 4-8 person | 9-15 person |
340 km | 390 GEL | 430 GEL | 440 GEL |