ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ ԱՐԵՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Դեռ վաղ ժամանակներից գինին հայերի համար շատ կարևոր խորհրդանիշ է եղել, իսկ այժմ այն նաև հայկական սեղանի զարդն է: Հայկական գինին ունի ավելի քան երեք հազար տարվա պատմություն: Գինու առաջացման վերաբերյալ կան շատ լեգենդներ ու պատմվածքներ:
Դուք հրաշալի հնարավորություն կունենաք մասնակցել Արենիի գինու փառատոնին. ընդամենը պետք է ընտրել մեր ուղևորությունը: Այս տարի օգոստոսի 8-ին Արենի գյուղում տեղի կունենա հրաշալի գինու փառատոնը, որն արդեն դարձել է շատ սիրված մշակութային իրադարձություն: Փառատոնին ներկայացված են լինելու գինեգործների արտադրանքը ինչպես նաև գյուղացիների տնական գինին:
Զբոսաշրջիկների համար գոյություն ունի շատ հետաքրքիր մի մրցույթ: << Հայաստանը ձեր աչքերով>> կոչվող մրցույթը զբոսաշրջիկներին առաջարկում է էսքիզներ նկարել, որոնցից լավագույն 100-ը կհայտնվեն Արենի գինու շշերի վրա: Հայաստանում գոյություն ունի գինու թանգարան, որտեղ ներկայացված է հարյուրամյա գինիների հավաքածու: Հարկ է նշել, որ ամբողջ աշխարհում գոյություն ունի նման 3 թանգարան` Ֆրանսիայում, Իտալիայում և Հայաստանում: